Կիևում հայտարարված զորահավաքը ոչ այլ ինչ է, քան փորձ՝ վախեցնելու Ուկրաինայի արևելյան շրջանների բնակչությանն ու Ռուսաստանի ղեկավարությանը: Իրականում նման բան գրեթե անհնար է, քանի որ Ուկրաինայի բնակչության ճնշող մեծամասնությունը դեմ է այդ որոշմանը: Այս մասին հայտնում է Ռուսաստանի Ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Լեոնիդ Ռեշետնիկովը:

 

«Այսօր իրական զորահավաք շատ դժվար է կազմակերպել: Ուկրաինայի արևելյան և հարավային շրջաններում, հազիվ թե որևէ մեկը միանա զորակոչին: Սա ցուցադրական գործողություն է՝ ճնշելու, վախեցնելու գործընթաց՝ ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի բնակչության նկատմամբ, ովքեր դեմ են ֆաշիզմին և Կիևի նոր կառավարությանը»,-ասել է նա:

 

Հիշեցնենք, որ այսօր Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը երկրի ողջ տարածքում համընդհանուր զորահավաք է հայտարարել: