Ուկրաինայի կառավարությունը՝ զինված ուժերի պաշտպանվածությունը բարձրացնելու համար, կհատկացնի լրացուցիչ միջոցներ: Այս մասին Գերագույն ռադայում՝ բրիֆինգի ժամանակ հայտարարել է Արսենի Յացենյուկը:

 

Նա հայտնել է, որ երկրի տնտեսական վիճակը «ծայրահեղ ծանր է», բայց նույնիսկ չնայած դրան, կառավարությունը գումար է «գտել» զինված ուժերի համար: Այդպիսի որոշում խորհրդարանն ընդունել է այսօր՝ մարտի երկուսին: Այս մասին տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը: