Բաքվում մարտի 2-ին առաջին անգամ No Pants Flashmob (առանց անդրավարտիքների ֆլեշմոբ) ակցիա է անցկացվել: Ինչպես հաղորդում է ANS PRESS լրատվական գործակալությունը, ավելի վաղ նշվել էր, որ մի խումբ երիտասարդներ որոշել են այդ ակցիան անցկացնել «28 մայ» մետրոյի կայարանում, ինչի պատճառով Բաքվի ոստիկանությունը հսկողության տակ էր առել մետրոյի մուտքերն ու ելքերը: Սակայն, երիտասարդներն ակցիան անցկացրել են ոչ թե գետնի տակ, այլ գետնի վրա:
Բաքվի հենց կենտրոնում' «Տորգովի» կոչված մարդաշատ տարածքի տարբեր հատվածներում երիտասարդները միանգամից սկսել են հանել շալվարները եւ քայլել կիսավարտիքներով: Նրանց այդ գործողությանը անցորդներից ոմանք խիստ են արձագանքել, ոմանք էլ հետաքրքրությամբ են ընդունել: