Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանն' անդրադառնալով Ռուսաստանի և Հայաստանի հավաքականների միջև ընկերական հանդիպմանը, նշել է, որ հույս ունի' խաղի ընթացքում հայկական դրոշներն ավելի շատ կլինեն, քան ռուսական:
«Ռուսաստանի հավաքականում ինձ համար առավել վտանգավոր մրցակիցներ են Կոմբարովը և Գլուշակովը»,-նշել է Մովսիսյանը:
-Մի անգամ Դուք ասացիք, որ երազում եք դուրս գալ աշխարհի կամ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ: Ի՞նչ մտածեցիք, երբ տեսաք Եվրո 2016թ-ի վիճակահանության արդյունքները: Կիրականանա՞ արդյոք երազանքը:
-Իմ երազանքը երբեք չի փոխվի, և տարբերություն չկա, թե որ թիմերն են մեր մրցակիցները: Մովսիսյանի խոսքերը մեջբերում է sovsport-ը: