Մոսկվան անընդունելի է համարում Ռուսաստանի Դաշնության հասցեին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի կողմից սպառնալիքները' կապված Ուկրաինայում և Ղրիմում տեղի ունեցող իրադարձությունների հետ: Այդ մասին նշված է ՌԴ արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:

 

«Անընդունելի ենք համարում Ռուսաստանի նկատմամբ սպառնալիքները, որոնք հնչել են պետքարտուղար Ջոն Քերրիի հրապարակային հայտարարություններում' կապված Ուկրաինայում և Ղրիմում տեղի ունեցող իրադարձությունների հետ: Ջանք չթափելով հասկանալու ուկրաինական հասարակությունում տեղի ունեցող բարդ գործընթացները և օբյեկտիվ գնահատելու իրավիճակը, որը շարունակում է դեգրադացվել ծայրահեղ արմատականների կողմից ուժի միջոցով Կիևում իշխանության տիրանալուց հետո, պետքարտուղարը գործում է «սառը պատերազմի» հասկացություններով, առաջարկելով «պատժել&ra quo; ոչ թե նրանց, ովքեր ձեռնարկեցին պետական հեղաշրջում, այլ Ռուսաստանի Դաշնությանը»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն:

 

Ջոն Քերրին հայտարարել էր, որ ԱՄՆ-ը և մի շարք այլ երկրներ պատրաստ եմ ամբողջությամբ մեկուսացնել Ռուսաստանին միջազգային ասպարեզում' կապված Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ:

 

Սպիտակ տան մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել, ըստ որի' G7-ի երկրները' Կանադան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ճապոնիան, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը դադարեցնում են Սոչիում կայանալիք «մեծ ութնյակի» գագաթնաժողովի մասնակցության պատրաստական աշխատանքները: