Փարիզում 76 տարեկանում մահացել է արհեստական սրտով աշխարհում առաջին մարդը. հաղորդում են տեղական զանգվածային լրատվամիջոցներին:
Երկար տարիների ընթացքում արհեստական սրտի մշակմամբ զբաղվում էր Carmat ընկերությունը: Գիտնականների եւ բժիշկների աշխատանքների արգասիքը պատվաստվել էր սրտի անբավարարության տերմինալ փուլով տառապող հիվանդին: Փոխպատվաստման՝ աշխարհում առաջին վիրահատությունը կատարվել էր 2013 թվականի դեկտեմբերի կեսերին Ժորժ Պոմպիդուի եվրոպական հոսպիտալում:
Տղամարդը, որի անունը չի նշվում, մահամերձ վիճակում էր, սակայն վիրահատությունից հետո բժիշկները նրա վիճակը գնահատել են «կայուն» և թոքերի արհեստական օդափոխության սարքից նրան անջատել են արդեն վիրահատական միջամտությունից հետո:
Հոսպիտալից ստացված պաշտոնական հաղորդագրության մեջ ասված է, որ «հետվիրահատա