Ինչպես հայտնում է regnum.ru-ն, Ուկրաինայում իրականում չկան այն սպառնալիքները, որոնց պատճառով ռուս զինվորականները գործողություններ են ձեռնարկում Ղրիմում: Այս մասին հայտնել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քարնին:

 

«Ռուս զինվորականների գործողությունները չեն արդարացվում, որոնք, իբր, արվում են ի պատասխան սպառնալիքի: Չկան պաշտոնական տվյալներ և հավաստի վկայություններ արևելյան Ուկրաինայում և Ղրիմում էթնիկ ռուսների դեմ բռնության մասին»,-ասել է Քարնին:

 

Վլադիմիր Պուտինը երեկվա մամուլի ասուլիսում ուկրաինական իրադարձությունները բնութագրել էր որպես իշխանության զինված զավթում: