Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն մարտի 7-ին մեկնել է Գերմանիա՝ ողնաշարի բուժումը «Շարիտե» կլինիկայում անցկացնելու նպատակով: Այս մասին հայտնում է itar-tass-ը:

 

Ըստ Գերմանիայի օրենքների՝ բժիշկներն իրավունք չունեն իրենց հիվանդների մասին տեղեկություններ հայտնել առանց նրանց ցանկությունը հաշվի առնելու, այդ պատճառով էլ կլինիկայի ներկայացուցիչները հրաժարվում են Տիմոշենկոյի առողջական վիճակը մեկնաբանելուց։

 

«Յուլյա Տիմոշենկոն չի պատրաստվում որևէ հարցազրույց տալ Բեռլինում գտնվելու ընթացքում»,- նշել են կլինիկայում։