ՀՀ Ոստիկանությունը հայտնել է խոշոր չափերով խարդախության համար հետախուզվողի բերման ենթարկելու մասին: Մարտի 7-ին, ժամը 16.45-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ' Կրասնոյարսկ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման է ենթարկվել 1972 թ. ծնված Աղասի Ա.-ն, որը 2003 թ. փետրվարի 1-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հե տախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով' խարդախությունը, որը կատարվել է խոշոր չափերով:

 

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից, խափանման միջոց է ընտրվել կալանքը և հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: