Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 8-ին այցելել է Ասկերանի շրջանի Խանցք գյուղ եւ մասնակցել այնտեղ կազմակերպված Թոնրահացի տոնին:

 

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ ազգային ավանդույթների պահպանումը մեր ինքնության անբաժան մասն է եւ այս համատեքստում կարեւորել նման միջոցառումների անցկացումը:

 

Տոնակատարությանը ներկա էին ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: