Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի նախօրեին գեղեցիկ անակնկալ է մատուցվել Արաբկիր վարչական շրջանում բնակվող 100 և ավելի տարեկան բոլոր կանանց: Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցներն այցելել ու նրանց, ծաղիկների ու նվերների հետ, փոխանցել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանի շնորհավորանքներ ն ու բարեմաղթանքները: