Չելյաբինսկի գիշերային ակումբում տեղի ունեցած սկանդալը, որի ընթացքում դեռահաս աղջիկները խմում էին գարեջուր և կիսամերկ պարում, անհամամատելի է այն դեպքի հետ, թե ինչպես են մերկանում դեռահասները Կրասնոյարսկի «Գագարին» գիշերային ակումբում:
Համացանցում հայտնվել են լուսանկարներ և տեսանյութ այն մասին, թե ամառային երեկույթների ժամանակ, ինչպես են դեռահաս աղջիկները պարում, մերկանում: Տեսանյութում երևում է նաև, թե ինչպես է հաղորդավարը հայտարարում ստրիպտիզ-մրցույթ' հաղթողին խոստանալով մի շիշ շամպայն:
Հնարավոր է, որ այս դեպքը մեծ հնչեղություն չունենար, եթե համացանցում հայտնված չլինեին էրոտոիկ-միջոցառման լուսանկարներն ու տեսանյութը, որտեղ երեխաներն ի ցույց են դնում իրենց մարմինն ու պարում միայն մեծահասակների համար նախատեսված պարեր:
Հետաքրքիր է, որ նմանատիպ միջադեպերը Ռուսաստանում իրավական հետևանքներ գրեթե չեն առաջացնում: Հավանաբար այդ է պատճառը, որ թմրամոլությունը, մարմնավաճառությունը և այլ հոռի երևույթները պատանիների շրջանում աճում են երկրաչափական պրոգրեսիայով: