Եվրամիության դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը մարտի 17-ին կուղեւորվի Վիեննա՝ մասնակցելու Իրանի հետ բանակցությունների երկրորդ փուլին, որը նվիրված կլինի Թեհրանի միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ համաձայնությանը, հայտնել Է Էշթոնի ներկայացուցիչ Մայքլ Մենը, տեղեկացնում Է ՌԻԱ Նովոստին:

 

«Էշթոնը Եվրամիության արտաքին գործերի խորհրդի նիստից հետո երկուշաբթի երեկոյան կմեկնի Վիեննա՝ Իրանի հետ համաձայնության շուրջը բանակցությունների երկրորդ փուլին: Հնարավոր Է՝ դա տեւի երկու օր, ինչը սակայն դեռեւս ստույգ չԷ»,- հայտարարել Է Մենը: