ՄԱԿ-ի զեկույցում նշվում է, թե չնայած Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի խոստումներին, Թեհրանն անցած տարվա ընթացքում չափազանց քիչ բան է արել երկրում մարդու իրավունքների հետ կապված իրադրությունը բարելավելու համար: Այս մասին հայտնում է BBC-ին:

 

Փաստաթղթի հեղինակների տվյալներով՝ Իրանում աճում է մահապատիժների թիվը, ինչը չի կարող տագնապ չներշնչել: Բացի այդ, ինչպես նշվում է զեկույցում, անցյալ տարի երկրի իշխանությունների կողմից ներկայացված քաղաքացիական իրավունքների խարտիայի նախագծում, որի մասին Ռոուհանին շատ է խոսել իր նախընտրական արշավի ընթացքում, գործնականում չեն հիշատակվում այն հիմնախնդիրները, որոնք կապված են Իրանում լայնորեն տարածված կրոնական ու սեռական հատկանիշներով խտրականության հետ:

 

Ռոուհանին Իրանի նախագահի պաշտոնն ստանձնել է անցյալ տարվա օգոստոսին՝ խոստանալով վերջ դնել միջազգային պատժամիջոցներին եւ կանգնեցնել արագացող գնաճը: