Հին մետաղադրամների Roma Numismatics Limited բրիտանական առաջատար աճուրդում վաճառքի է հանվել հին հայկական մետաղադրամ. օնլայն աճուրդին կարելի է հետևել կայքում:

 

775 վաճառանմուշով ներկայացված մետաղադրամին կից բնորոշման մեջ նշվում է, որ պատկերված են հայոց արքա Տիգրան Չորրորդը, նրա քույր Էրատո թագուհին և Արարատ լեռան պատկերը:

 

Ինչպես հաղորդում է Tert.am-ը, նշվում է, որ Արարատը՝ իր զույգ գագաթներով, այնպիսին է, ինչպիսին տեսանելի է եղել նրանց մայրաքաղաք Արտաշատից: Այս մետաղադրամը հայտնաբերվել է 1978-ին։ Սկզբում, սակայն, կարծիք է եղել, թե դրանում պատկերված է Տիգրան Մեծը մ.թ.ա 93-ին Կապադովկիան գրավելուց հետո: Այժմ դրամի վրայի գրությունը վերծանվել է իբրև «Կեսարի բարեկամ», ըստ այդմ էլ՝ վերագրում է արվել:

 

Մանրամասները` այստեղ: