Ինչպես հայտնում է ria.ru-ն, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակը, Ղրիմում անցկացվող հանրաքվեն և ԵԱՀԿ-ի առաքելությունը Ուկրաինա ուղարկելու հնարավորությունը: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

 

«Կայացել է ՌԴ նախագահ Պուտինի և Գերմանիայի կանցլեր Մերկելի հեռախոսազրույցը։ Երկու երկրների առաջնորդների գլխավոր և կիզակետային թեման այսօր Ղրիմում անցկացվող հանրաքվեի քննարկումն է եղել»,- ասվում է հաղորդագրությունում։

 

ՌԴ-ի նախագահ Պուտինը զրույցի ընթացքում ընդգծել է, որ Ղրիմի հանրաքվեն անցկացվում է ՄԱԿ-ի կանոնադրությամբ՝ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան՝ ամրապնդելով ազգերի իրավահավասարության սկզբունքները։

 

«Ռուսաստանը կհարգի Ղրիմի բնակիչների ցանկացած որոշում»,-նշել է Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում։