Վրաստանը չի ճանաչում Ղրիմի հանրաքվեն: Այս մասին հայտնում է itar-tass-ը՝ վկայակոչելով Վրաստանի ԱԳՆ պաշտոնական հայտարարությունը:

 

Վրաստանի ԱԳՆ-ն իր աջակցությունն է հայտնել Ուկրաինայի ինքնիշխանությանը և միջազգային հանրությանը կոչ է արել համատեղ ուժերով ստիպել Ռուսաստանին թուլացնել Ղրիմում և Ուկրաինայի այլ շրջաններում տիրող լարվածությունը:

 

Հիշեցնենք, որ երեկ տեղի ունեցավ Ղրիմի ինքնավար հանրապետության կարգավիճակի շուրջ հանրաքվեն: