Ինչպես հայտնում է ԱՊԱ լրատվական գործակալությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին առաջարկել են հանդիպել Հաագայում միջուկային անվտանգության գծով անցկացվելիք հերթական գագաթնաժողովի շրջանակում: Այս մասին Բաքվում լրագրողներին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը:

 

«Համանախագներից առաջարկ կա հանդիպում անցկացնել Հաագայի գագաթնաժողովում»,-հայտարարել է Էլմար Մամեդյարովը:

 

Հարցին, թե ինչ ձևաչափով է այն կայանալու, Մամեդյարովը պատասխանել է, որ իրեն հայտնի է միայն ԱԳՆ ղեկավարների ձևաչափով հանդիպման մասին:

 

Միջուկային անվտանգության գծով հերթական գագաթնաժողովը Հաագայում տեղի կունենա մարտի 25-26-ին: