ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը' Դաշնային խորհրդին ուղղված ելույթում նշել է, որ Ղրիմի հանրաքվեն կենսական նշանակության հարց է՝ պատմական նշանակություն ունեցող։

 

Ռուսատանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում կայացած ելույթի ժամանակ հայտնել է, որ Ղրիմում հանրաքվեն անցել և կազմակերպվել է բարձր մակարդակով և ժողովրդի արդար կամքով:

 

«Մարտի 16-ին Ղրիմում տեղի ունեցած հանրաքվեն անցել է ժողովրդավարական ընթացակարգերի և միջազգային իրավունքիներն համապատասխան: Ղրիմում կլինի երեք պաշտոնական լեզու՝ ռուսերեն, ուկրաիներեն և ղրիմաթաթարերեն»-հայտնել է Պուտինը: