Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին մեղադրել Է աշխարհի ճակատագիրը տնօրինելու իրավունքը յուրացնելու, «ովքեր մեզ հետ չեն՝ մեր դեմ են» սկզբունքով կոալիցիաներ ստեղծելու մեջ՝ ընդսմին անտեսելով ՄԱԿ-ի որոշումները:

 

«Երկբեւեռ աշխարհի փլուզումից հետո միայն նրանք են իրավացի աշխարհի ճակատագիրը վճռելու հարցում, նրանք ուժ են կիրառում սուվերեն պետությունների դեմ, կոալիցիաներ ստեղծում «ովքեր մեզ հետ չեն, մեր դեÕ ´ են» սկզբունքով, ընտրում են իրենց հարկավոր ՄԱԿ-ի բանաձեւերը եւ անտեսում մյուս որոշումները»,-ասել Է Ռուսաստանի նախագահը ՌԴ-ի կազմ Ղրիմի Հանրապետությանն ընդունելու կապակցությամբ հղած իր ուղերձում, տեղեկացնում Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

 

Նա հիշեցրել Է Բելգրադի ռմբակոծումների մասին, «թեեւ Անվտանգության խորհրդի նման բանաձեւ չի եղել», Իրաքի, Աֆղանստանի, Լիբիայի մասին, երբ «անթռիչք գոտու փոխարեն» հարվածներ սկսվեցին օդից: «Գունավոր հեղափոխություններն ավարտվեցին քաոսով, բռնության բռնկումներով, «Արաբական գարունը» վերածվեց «արաբական ձմռան», հայտարարել Է ռուսական պետույթան ղեկավարը: