Ինչպես հայտնում է itar-tass-ը, The Guardian բրիտանական թերթի գլխավոր խմբագիր Ալան Ռասբրիջերն արժանացել է Եվրոպական մամուլի մրցանակին, ըստ Էդվարդ Սնոուդենի նյութերի' մերկացնող հոդվածներ հրապարակելու համար: Այս մասին հաղորդել է լոնդոնյան հրատարակության կայքը: Հենց այդ հրատարակությունն է առաջինը՝ սկսած 2013 թվականի հունիսից բացահայտել Արևմուտքի հատուկ ծառայությունների կողմից աշխարհի պետությունների քաղաքացիների էլեկտրոնային լրտեսման մասշտաբներն ու կասկածելի մեթոդները:

 

The Guardian-ին բաժին է հասել հեղինակավոր մրցանակի ժյուրիի «Հատուկ մրցանակը», մրցանակ, որն ամերիկյան Պուլիտցերյան մրցանակի եվրոպական անալոգն է: Հանձնումը տեղի է ունեցել Լոնդոնում՝ աշխարհամասի բոլոր ծայրերից ժամանած առաջատար լրագրողների, խմբագիրների և մեկնաբանների մասնակցությամբ: «Սնոուդենի դոսյեով» մերկացումները ճանաչվել են «տարվա խոշորագույն գլոբալ սյուժեն»: Ինչպես նշվել է, պարգևի շնորհումը պայմանավորված է այն բանով, որ ռեզոնանսային հրապարակումները «հարկադրել են տագնապ հնչեցնել ամբողջ աշխարհում»: