Ղրիմի հանրաքվեն ևս մեկ անգամ փաստում է, որ միջազգային հարաբերությունների մեջ գնալով գերակշում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքը: Մարտի 18-ին Ստեփանակերտում Ղրիմի ինքնորոշմանը նվիրված համերգի ժամանակ նման համզոմունք է հայտնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը: «Մենք արդեն անցել ենք այդ ճանապրահը:
Այսօր աշխարհի որևէ կետում տեղի ունեցող նման զարգացումները, վերջինը Ղրիմինն է, իսկ դրանից առաջ Եվրոպայի կենտրոնում, նշանակում են, որ միջազգային հարաբերությունների մեջ գնալով գերակշում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքը: Այս պարագայում առաջին պլան է մղվում այն գերակայությունը, որ ժողովրդի կամքն ամեն ինչից վեր է»,- նշել է Ղուլյանը: Ստեփանակերտում կայացած «Արցախը կողմ է ինքնորշմանը» խորագրով համերգին ներկա է եղել նաև ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Ին քնորոշված երկրներին նվիրված համերգների անցկացումը Ստեփանակերտում ավանդական է: Նման համերգներ են անցկացվել նաև ինքնորոշում ցանկացող Կատալոնիայի եւ Շոտլանդիայի պատվին:
Ղրիմում ավարտվել է թերակղզու կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեն: Բնակչության մեծամասնությունը կողմ է քվեարկել Ռուսաստանին միանալուն: Ղրիմի նոր իշխանությունները հայտարարել են, որ ապրիլի մեկից թերակղզին կանցնի ռուբլու գոտի: Մարտի 18-ին Ռուսաստանի Դաշնային ժողովում ստորագրվեց Ղրիմի Հանրապետությունը և Սևաստոպոլ քաղաքը ՌԴ կազմում ներառելու պայմանագիրը: Փաստաթուղթը ստորագրեցին ՌԴ նախագահն ու Ղրիմի Գերագույն Խորհրդի ղեկավար Վլադիմիր Կոնստանտինովը, վարչապետ Սերգեյ Ակսյոնովը եւ Սեւաստոպոլի քաղաքային խորհրդի նախագահ Ալեքսեյ Չալին: