Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, թե հիասթափված է հանրապետության նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիից: Այդ մասին Իվանիշվիլին ասել է «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

 

«Ես որոշակիորեն հիասթափված եմ, պարզվեց, որ նա սկզբունքորեն այլ հատկանիշներ ուներ, ընտրություններից հետո նա այլ բնավորություն դրսեւորեց»,- նշել է Իվանիշվիլին:

 

Հարցազրույցում նա ասել է. թե ինքը չգիտի՝ ինչու նոր նախագահի ֆավորիտը դարձավ Վանո Մաչավարիանին, որը ներկայում Վրաստանի նախագահի խորհրդականն է արտաքին հարաբերությունների հարցերով:

 

Իվանիշվիլին իր կարծիքն է հայտնել Մարգվելաշվիլիի՝ Հավլաբարի նստավայրի կապակցությամբ եւ հայտարարել, որ նախագահ դառնալուց առաջ Մարգվելաշվիլին նախագահական պալատն զբաղեցնելու ամենասկզբունքային հակառակորդն էր:

 

Իվանիշվիլին խոսել է նաեւ վարչապետ Ղարիբաշվիլիի մասին: «Նա ինձ հիշեցնում է իմ երիտասարդությունը, նա ավելի լավ վարչապետ է, քան ես»,- հայտարարել է նախկին վարչապետը:

 

Իվանիշվիլին նաեւ հիշատակել է հանրապետության մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարար Գուրամ Օդիշարիային: «Կարող եմ համարձակորեն ասել, որ մշակույթի նախարարը շատ լավ նախարարների թվում չէ»,- նշել է նա, հաղորդել Է «Գրուզիա Online»-ը: