Թուրքաիյում վարչապետ Էրդողանի վարչակարգը խստացնում է դիրքը եւ կոռուպցիայի մեջ մեղադրանքների ֆոնին փակվում իր մեջ, այն դեպքում, երբ երկրի մյուս մասը ավելի շատ ազատություններ է պահանջում: Օդում լարվածություն է սավառնում, իսկ արմատական խմբերը սկսում են միմյանց հետ հաշիվ մաքրել: Եւ այդ ամենը տեղի է ունենում մարտի 30-ին անցկացվելիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից մի քանի օր առաջ:

 

Այսպես է բնութագրում ֆրանսիական Slate.fr լրատվական կայքը' անցյալ դեկտեմբերի կեսերին իշխանության ներկայացուցիչների մասնակցությամբ կոռուպցիոն սկանդալից հետո Թուրքիայում ստեղծված իրավիճակը:

 

«Քաղաքական իրադրությունը Թուրքիայում սրվում է: Դառնում է անգամ վտանգավոր: Անցյալ ամռանը Գեզի այգու հակակառավարական ցույցերում կարմիր հագուստով աղջկան, ում վրա ոստիկանը արցունքաբեր գազով բալոն էր ուղղել, երկրիը բոլորած բողոքի ակցիաներում փոխարինելու է եկել ոստիկանության արձակած նռնակից վիրավորվելու արդյունքում մահացած 14-ամյա Բերքինը: «Թայիփը մարդասպան է», «Բերքինն ամեն տեղ է, դիմադրությունն ամենուրեք է» լոզունգներով են Թուրքիայի 15-20 մլն ալավի (ավելի լիբերալ իսլամ դավանող) բնակչության ներկայացուցիչները, որոնց էր պատկանում նաեւ անչափահասի ընտանիքը, բողոքի ալիք բարձրացրել ամբողջ Թուրքիայով մեկ:

 

Ոստիկանությունը դաժանորեն ցրում եւ ձերբակալում է ցուցարարներին: Վերջին 9 ամսում Էրդողանը միայն ամրապնդել է իր ավտորիտար իշխանությունը: Գեզիում իշխանության կոռուպցիայի մասին երկչոտ մեղադրանքները դեկտեմբերի 17-ին հրապարակված հեռախոսային խոսակցությունների հրապարակումից հետո վերածվել են Էրդողանի գլխավորած' իշխող «Արդություն եւ զարգացում» կուսակցության նկատմամբ բացահայտ մեղադրանքների, որոնք ստվեր են գցել Թուրքիայի վարչապետի, նրա քաղաքական եւ ընտանե ական շրջապատի վրա: Սակայն Էրդողանը միանգամից հերքել դրանք եւ դրա փոխարեն փորձում է իրեն զոհ ներկայացնել' հայտարարելով ԱՄՆ-ի եւ Իսրայելի օժանդակությամբ իր նախկին իսլամիստական դաշնակիցների' «Գյուլենի շարժման» անդամների կողմից դավադրության մասին: Էրդողանն ակնարկում է, որ իրեն նույնպիսի ճակատագիր են պատրաստել, ինչ Եգիտպոսի նախագահ Մուրսիի համար, ով անցյալ հուլիսին պաշտոնանկ արվեց բանակի եւ ցուցարարների ճնշման տակ:

 

Դեկտեմբերին իշխանության ներկայացուցիչների, այդ թվում' որդու, փեսայի եւ դստեր խոշոր կոռուպցիոն գործարքների բացահայտումից հետո, Էրդողանը հայտարարել է, որ դրա հետեւում կանգնած են «Գյուլենական համայնքի» հետեւորդները, որոնք ցանկանում են տապալել իր կառավարությունը: Դրանից հետո նա մաշստաբային մաքրում է կատարել իրավապահ մարմիններում, ինչի արդյունքում մի քանի հարյուր չինովնիկներ հեռացվել են աշխատանքից:

 

Իրավիճակն ավելի է սրել Էրդողանի հանձնարարությամբ ռազմական հեղաշրջման փորձ նախապատրաստելու «Էրգենեկոն» դատական գործով ձերբա կալված գեներալների եւ հասարակական գործիչների բանտերից ազատումը, ովքեր ժամանակին ձերբակալվել էին իր իսկ ցուցումով: Էրդողանի իշխանության տարիներին, երբ նա Աթաթուրքի ստեղծած աշխարհիկ Թուրքիան դեպի իսլամ տանելու քաղաքականություն է վարել, երկրում արմատապես տրամադրված երկու հատված է ստեղծել:

 

Այդ երկու Թուրքիաների բախման հավանականությունն է՛լ ավելի կմեծանա, եթե Էրդողանը որոշի իր համար պահպանել վարչապետի պաշտոնը, որը նրան իրավաբանական անձեռնմխելիություն է երաշխավորում», -գրում է ֆրանսիական կայքը եւ մեջբերում իր զրուցակիցների մեկի հե տեւյալ խոսքը. «Այդ բոլորը դեռ ծաղիկներն են: Իսկական խնդիրները կսկսվեն ՏԻՄ ընտրություններից հետո»: