Ադրբեջանի զինված ուժերում եւս մեկ ինքնասպանության դեպք է գրանցվել:

 

Ադրբեջանի պաշտպանության բանակի Զաքաթալայում տեղակայված զորամասի 21-ամյա զինծառայող Ալիսահիբ Ալիբաքաթ օղլու Քերիմովը սուր թունավորումով տեղափոխվել է շրջանային հիվանդանոց, որտեղ նա մահացել է: Բժշկական փորձագիտության արդյունքում պարզվել է, որ ն րա մահվան պատճառը մկնդեղն է, որը նա ընդունել էր մի քանի ժամ առաջ: Ալիսահիբ Քերիմովը ժամկետային զինծառայության էր կանչվել Սալյանի շրջանից:

 

Milli.az լրատվական կայքը, հղում կատարելով ադրբեջանական «Kanal S» հեռուստաալիքին, երեկ հայտնել էր, որ 21-ամյա սերժանտ Ալիսահիբ Քերիմովի վիճակը ծայրահեղ ծանր լինելու պատճառով Զաքաթալայի շրջանային հիվանդանոցից նրան տեղափոխել են Բաքու:

 

Այս տարվա ընթացքում սա թվով 6-րդ ինքնասպանությունն է, որ տեղի է ունեցել Ադրբեջանի զինված ուժերի շարքերում:

 

2014 թ-ի սկզբից մինչ այժմ ադրբեջանական բանակում կորուստը կազմել է 15 զինծառայող, որոնցից 10-ը զոհվել են ոչ մարտական պայմաններում, 23 զինծառայող էլ վիրավորվել կամ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել: