armsport.am
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հերթական անգամ ուրախացրեց իր երկրպագուններին' Բունդեսլիգայում հերթական հիանալի խաղն անցկացնելով:

«Հանովերի» հետ կայացած արտագնա մրցավեճում (3:0) Դորտմունդի «Բորուսիայի» 10 համարը շատ ակտիվ էր և աչքի ընկավ երկու գոլային փոխանցմամբ: