Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մարզական կոմիտեն չի բավարարել «Ռեալի» բողոքը' կապված Իսպանիայի առաջնության 29-րդ տուրում «Բարսելոնայի» (3:4) դեմ խաղում Սերխիո Ռամոսի հեռացման հետ: Այս մասին տեղեկացնում է Goal.com-ը:
Այսպիսով' Ռամոսի մեկխաղյա որակազրկումն ուժի մեջ է, և ֆուտբոլիստը բաց կթողնի «Սևիլիայի» դեմ հանդիպումը: