Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տեր Տաթեւ եպիսկոպոս Հակոբյանը մարտի 26-ին նամակ է հղել Ռումինիայի վարչապետ Վիկտոր Պոնտային'Ռումինիայի կառավարությանը խնդրելով Թուրքիային ստիպել անմիջապես դադարեցնել Ալ-Քաիդային առընթեր տարբեր արտաքին զինյալների ընթացիկ հարձակումները, որոնց թիրախում է հայտնվել գլխավորապես հայերով բնակեցված սիրիական Քեսաբ խաղաղ բնակչությունը:
Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդն իր նամակում նշել է. «Պարոն վարչապետ, մենք շա տ մտոհոգված ենք եւ դատապարտում ենք նմանատիպ գործողությունները եւ այս առիթով մեր մտահոգությունն ենք հայտնում Քեսաբում ընթացող իրադարձությունների վերաբերյալ:
Խնդրում ենք ձեր համապատասխան միջնորդությունը՝ այսօրինակ գործողությունները կասեցնելու համար, քանզի դրանք ոտնահարում են մարդու իրավունքները եւ խանգարում հայության խաղաղ ապրելու եւ ստեղծագործելու ազնիվ ցանկությանը: Եվ կարծում եմ՝ բոլորը պետք է գիտակցեն, որ ինքնըստինքյան առաջ եկող զուգահեռները սթափեցնող պետք է լինեն բոլոր կողմերի համար»: