որտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի կարծիքով' «մեղուները» լավ խաղացին «Շալկեի» դեմ խաղում:
«Եթե մեր մրցակիցը «Շալկեն» չլիներ, ապա այս խաղից կարելի էր հաճույք ստանալ: Իմ թիմը լավ խաղաց: Սակայն, մեզ չհաջողվեց օգտվել ստեղծված հնարավորությունից»,- Կլոպի խոսքը մեջբերում է գերմանական մամուլը:
Բունդեսլիգայի 27-րդ տուրում «Բորուսիան» սեփական հարկի տակ հյուրընկալել էր «Շալկե 04»-ին: Հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի արդյունքով: