ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը այսօր խորհրդարանում հորդորեց կառավարության անդամներին կոռեկտ վարքագիծ դրսևորել' ասելով, որ տպավորությունն այնպիսին է, որ որոշ նախարարներ փորձում են ինքնահաստատվել:
«Հորդորում ենք բացատրական աշխատանքը տանել այն նախարարների հետ, որոնք իրենց ոչ կոռեկտ են դրսևորել խորհրդրանում և խորհրդրանից դուրս, որ իրենք չինքնակայանան։ Եթե այդ գործելակերպը շարունակվի, մեր կողմից խոստանում ենք շատ ավելի կտրուկ արձագանք»,- ասել էր Վահե Էնֆիաջյանը:
Աշոտյանը պատասխանելով ԲՀԿ–ական պատգամավորին' նշեց, որ կառավարության կազմում բացառապես կայացած մնարդիկ են, ինտելեկտուալ մարդիկ, ովքեր կայանալու խնդիր չունեն. «Այն, ինչ ակնարկում են, որ որոշ քաղաքական ուժերն իրենց աչքի գերանը տեսնեն, նոր խոսեն։ Ամո՛թ, ամոթ է բոլորիս, որովհետև քաղաքական մշակույթը Հայաստանում չի կարող իջնել ձկնային շուկայի մակարդակին։ Վիրավորելը հեշտ է։ Խնդրում եմ զուսպ և կոռեկտ քաղաքական մշակույթ ձևավորել»։
Աշոտյանը նաև հորդորորեց ընդդիմախոսներին. «Փոքր երկիր է, ինչ որ դուք անում եք, վստահ եղեք, ես էլ կարող եմ անել, մենակ ես կարող եմ անել, էլ չեմ ասում ամբողջ կառավարությունը ինչ կարող է անել: Մի արեք այդպես, կրեք մեզ, հաղթեք մեզ, հաղթեք ինտելեկտուալ: Բարեկրթության սահմանները պահպանեք»։
Նա նաև հավելեց. «Որոշ գործիչներ «Hello kitty»-ի դեմքով նստում են ԱԺ դահլիճում, բայց երկու ժամ հետո մասնավոր ֆինանսավորում ունեցող կայքերը բացում ու տեսնում ես, թե ինչեր են գրել։ Տեքստը մի բաժանեք, ուղիղ ասեք»: