Կատալոնական «Բարսելոնայի» դարպասապահ Վիկտոր Վալդեսն Իսպանիայի առաջնության 30-րդ տուրում «Սելտայի» (3:0) դեմ խաղում վնասվածք է ստացել:
Ֆուտբոլիստի մոտ աջ ծնկի խաչաձև կապանի կտրվածք է:
Արդյունքում Վալդեսը չի մասնակցի Բրազիլիայում կայանալիք Աշխարհի առաջնությանը:
Նշենք, որ դարպասապահը վիրահատության կենթարկվի: Այս մասին տեղեկացնում է կատալոնյան ակումբի թվիթերյան էջը: