Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան, ով մեկնել էր Կիեւ, Երեւան կվերադառնա հաջորդ շաբաթ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հայաստանում Ուկրաինայի դեսպանատան խորհրդական Իգոր Ռոմանը: Նրա խոսքով' Իվան Կուխտան կշարունակի իր աշխատանքը որպես Հայաստանում Ուկրիանայի արտակարգ եւ լիազոր դեսպան, և դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին խոսք լինել չի կարող :

 

Ուկրաինական լրատվական գործակալություններն ավելի վաղ տեղեկատվություն էին տարածել, որ Ուկրաինան Հայաստանում իր արտակարգ եւ լիազոր դեսպանին կանչել է Կիեւ խորհրդակցությունների: