Ադրբեջանական կողմը մի քանի ժամ է' կրակ է բացել Տավուշի սահմանամերձ հատվածում, ինչպես նաև Արցախի որոշ մասերում: Հայկական զինված ուժերը վերահսկում են իրավիճակը. այս մասին «Արմենպրես»ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Կրակոցները արդեն մի քանի ժամ է' շարունակվում են: Հայկական կողմը ժամանակ առ ժամանակ լռեցնում է հակառակորդին' պատասխան կրակ բացելով: Տավուշի ողջ սահմանամերձ և Արցախի որոշ հատվածներում փոխհրաձգություն է: Այնուամենյանիվ, իրավիճակը վերահսկվում է հայկական զինված ուժերի կողմից»,- հավելեց Արծրուն Հովհաննիսյանը:
Տավուշի սահմանամերձ Մովսես գյուղի գյուղապետ Արարատ Ավալյանի խոսքով' թշնամին կրակում է ժամը 19:00-ից սկսած: «Բարեբախտաբար, վնասները նյութական են' քերծվում են տների պատերը»,- ասաց գյուղապետը' հավելելով, որ նմանատիպ կրակահերթերն արդեն սովորական են դարձել իրենց համար: Համենայն դեպս, գյուղապետը լիահույս է, որ շուտով կվերականգնվի խաղաղ վիճակը:
Հակառակորդը դարձյալ սկսել է կրակել Տավուշի մարզի Չինարի, Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր և Այգեպար գյուղերի ուղղությամբ: