Ստորև ներկայացնում ենք ՀՀ ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանի հայտարարությունը
Մարտի 25-ին խորհրդարանական ամբիոնից միավորման և համախմբման կոչ արեցի, որի նպատակն էր քաղաքական ուժերի, անհատների, կազմակերպությունների և միավորումների համախմբումն ու միասնական նախագիծ մշակելը, որի անհրաժեշտությունը կրում է ժողովրդի համար օրակարգային բնույթ:
Այն, որ երկրում ծայրահեղ սոցիալ-տնտեսական իրավիճակ է, և յուրաքանչյուր վայրկյան լի է անկանխատեսելի հետևանքով: Դա գիտի Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի:
Թերևս սա է պատճառը, որ կոչին արձագանքեցին մի շարք ոչ իշխանական խորհրդարանական և արտախորհրդարանական կազմակերպություններ և խոշոր միավորումներ:
Արդեն մի քանի օր է' ընթանում է ինտենսիվ հանդիպումների և քննարկումների շարք:
Այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ ամեն ինչ ընթանում է ըստ տրամաբանության: Յուրաքանչյուր հանդիպման ժամանակ քննարկվում է ստեղծված իրավիճակից արագ, արդյունավետ ելքեր գտնելու ճանապարհները, դրան տանող առաջարկները և լուծման իրական մեխանիզմները: