Ուկրաինայում փետրվարի 25-ին մեկնարկած նախագահական արտահերթ ընտրություններին թեկնածուների առաջադրումը կավարտվի այսօր՝ մարտի 30-ին: Այս մասին հայտնում է ria.ru-ն՝ վկայակոչելով Ուկրաինայի ԿԸՀ կայքը:

 

Ըստ աղբյուրի՝ ավելի քան երկու տասնյակ առաջադրված թեկնածուներ կան, բայց հիմնական պայքարն ընթանում է «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ, Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի և միլիարդատեր, Գերագույն ռադայի պատգամավոր Պյոտոր Պորոշենկոյի միջև:

 

Արտահերթ ընտրությունները կկայանան «Նախագահի ընտրության մասին» գործող օրենքին համապատասխան: Նախընտրական քարոզարշավը կանցկացվի ապրիլի 20–ից մայիսի 23-ը:

 

Ավելի վաղ ԿԸՀ-ն հրապարակել էր նախագահական արտահերթ ընտրությունների նախապատրաստման օրակարգը, ըստ որի՝ թեկնածուների առաջադրումը տեղի կունենա փետրվարի 25-ից մարտի 30-ը, իսկ փաստաթղթերի ներկայացման ժամկետը՝ մինչև ապրիլի 4-ը:

 

Քվեարկությունը կանցկացվի մայիսի 25-ին: