Օդերևութաբանները զգուշացնում են, որ մարտի 31-ի և ապրիլի 1-ի գիշերը Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Տավուշում, Սյունիքի հովտային գոտիներում սպասվում է ջերմաստիճանի նվազում' գիշերը օդում մինչև -4 ...-6 աստիճան, հողի մակերևույթին՝ -5...-7 աստիճան ցուրտ:

 

Օդի ջերմաստիճանը 1-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով, 2-ին կբարձրանա 3-5 աստիճանով: Մարտի 31-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, մարտի 31-ի ցերեկը արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում' ամպրոպ, իսկ ապրիլի 1-ից 4-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Հյուսիսարևմտյան քամու արագությունը վայրկյանում կհասնի 9-14 մ/վրկ:

 

Մայրաքաղաքում մարտի 31-ի գիշերը հնարավոր է ձյուն , 31-ին՝ ցերեկը, ապրիլի 1-ից 4-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: