Օրերս Հայաստանում արտառոց գողության փաստ է արձանագրվել. պատկից հարևանը հանրապետությում չգտնվող հարևանի տնից գողություն է կատարել՝ իրենց տների միջև իր փորած թունելի միջոցով: Գողություն կատարած անձը՝ Դերենիկ Թումանյանը, կալանավորված է և արդեն իսկ խոստովանական ցուցմունք է տվել: Այս մասին հաղորդում է ոստիկանությունը:

 

Խոսքը Երևանի Այգեբացի 14 տուն հասցեից կատարված բնակարանային գողության մասին է, ինչի մասին ոստիկանություն հաղորդում էր տվել տուժողի ազգականը՝ Գայանեն, ով մարտի 5-ին հայտնաբերել էր, որ արտերկրում գտնող քեռու տնից գողություն է կատարվել:

 

Ոստիկանները կանգնած էին հանելուկի առաջ. զննության ժամանակ պարզվել է, որ պատուհանները վնասված չեն, ճաղավանդակները կտրված չեն, բնակարանի դռան փականը կոտրված կամ վնասված չէ, և միակ հնարավոր տարբերակը՝ հարմարեցված բանալիով դուռը բացելը, հետագայում նույնպես բացառվել էր:

 

Եվ քանի որ այլմոլարակայինների կամ ուրվականների գոյությանը ոստիկանները չէին հավատացել, նորից իրականացրել էին զննություն ու նկատել, որ սենյակի պատի անկյունում հատակը կտրված է: Հարևանի կողմից այն թարմ սվաղված է եղել ու ծածկված սառնարանով: