
Իսրայելի կառավարությանը կից ահաբեկչության դեմ պայքարի շտաբը երկրի քաղաքացիներին կոչ է արել խուսափել հրեական Պեսախ կրոնական տոնի շեմին մի շարք երկրներ, այդ թվում' Ադրբեջան այցերից: Այս մասին հայտնում են իսրայելական ԶԼՄ-ները:
Ընդհանուր առմամբ ցուցակի մեջ մտել են 41 երկրներ, որոնք Իսրայելի քաղաքացիներին խորհուրդ չի տրվում այցելել: Դրանց մեջ են նաեւ Քենիան, Նիգերիան, Թուրքիան եւ Ադրբեջանը:
Շտաբը հայտնում է, որ ահաբեկչական սպառնալիքի մասին իրենք կոնկրետ տեղեկություն չունեն, եւ նախազգուշացումը հիմնված է այդ երկրներում իրադրության ընդհանուր գնահատականի վրա: