Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Խերարդ Պիկեն ազդրի վնասվածք է ստացել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում' «Ատլետիկոյի» դեմ հանդիպման ժամանակ Դիեգո Կոստայի հետ բախման արդյունքում: Պիկեն վնասվածքի պատճառով ստիպված կլինի բաց թողնել չորս շաբաթ:

Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1, իսկ արդեն 12-րդ րոպեին Պիկեն փոխարինվեց:

Արդյունքում պաշտպանը բաց կթողնի ոչ միայն թիմերի միջև պատասխան խաղը, այլև Իսպանիայի գավաթի խաղարկության շրջանակներում ապրիլի 16-ին կայանալիք «Ռեալի» հետ հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է իսպանական մամուլը: