Երևանի Դավիթ Բեկի և Նուբարաշեն փողոցների խաչմերուկում ապրիլի 2-ին' ժամը 22.45-ին, իրար են բախվել «Տոյոտա» և «ՎԱԶ-11183» մակնիշի ավտոմեքենաներ: «ՎԱԶ-11183»-ի վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

 

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կատարվում է քննություն: