Բրիտանացի Ջիմ Զեցը հիվանդ է ենթաստամոքսային գեղձի 4-րդ աստիճանի քաղցկեղով, և նրան ապրելու քիչ ժամանակ է մնացել։ Հստակ գիտակցելով այս ամենը՝ տղամարդը որոշել է կյանքից հեռանալուց առաջ յուրահատուկ նվեր մատուցել իր 11-ամյա դստերը նրա ծննդյան օրվա կապակցությամբ։
Լուսանկարչուհի Լինդսի Վիլատորոյի օգնությամբ տղամարդն անչափ հուզիչ ֆոտոշարք է կազմակերպել դստեր՝ Ջոզիի հետ՝ նրան որպես հարսնացու ուղեկցելով դեպի խորանը։
Թեև աղջիկը դեռևս երեխա է ու ամենևին էլ չի ամուսնանում, սակայն նա հագնվել է հարսի պես ու թույլ տվել, որպեսզի հայրը կենդանության օրոք կատարի իր պարտքն ու ուղեկցի Ջոզիին դեպի խորան։
«Գիտեմ, որ հայրիկիս այնքան ժամանակ չի մնացել, որպեսզի տեսնի իմ իրական հարսանիքն ու ինձ դեպի խորան տանի, ուստի շատ լավ էր, որ մենք նման բան կազմակերպեցինք ու այսուհետ չենք մոռանա այս պահը։ Սա իմ կյանքի լավագույն օրն էր»,-ասել է աղջիկը։