Ամերիկուհի Թարա Թեյլորը կարողացել է փրկել դստերը տեսողության կորստից Facebook-ում հրապարակած լուսանկարի շնորհիվ:

 

Ինչպես հայտնում է Business Insider-ը՝ կինն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է 3-ամյա դստեր լուսանկարը, որում աղջկա մեկ աչքը կարմիր է պատկերվել, իսկ մյուսը՝ շիկափայլուն: Այս հանգամանքն անհանգստացրել է Թեյլորի ընկերներին, ովքեր մեկնաբանություններում նշել են, որ դա գուցե առկայծում է, սակայն կարող է աչքի հետ կապված խնդրի նշան լինել:

 

Ընկերների խորհրդով՝ կինն աղջկան բժշկի է տարել, որից հետո պարզվել է, որ 3-ամյա Ռիլին աչքի թաղանթի հիվանդություն ունի: Դա հազվագյուտ հիվանդություն է, որը կարող է կուրության կամ մեկ կամ երկու աչքի տեսողության մասնակի կորստի պատճառ դառնալ: Բարեբախտաբար, հիվանդությունը վաղ փուլում է հայտնաբերվել, և հնարավոր է եղել կանխել դրա զարգացումը:

 

Rylee Taylor