armsport.amՄեքսիկական Մոնտերեյ քաղաքում ընթացող թենիսի «Միջազգային» կարգի մրցաշարում հայտնի դարձան եզրափակչի մասնակիցները: Խաղարկության կիսաեզրափակիչ փուլում, աշխարհի նախկին առաջին թենիսիստուհիներ' Անա Իվանովիչի ու Կարոլինա Վոզնիացկու միջև մրցավեճը վեցերորդն էր նրանց անհատական դիմակայություններում: Նախորդ հինգ հանդիպումներից հետո նվազագույն առավելություն ուներ սերբը:
Առաջին խաղափուլում հավասար պայքար ծավալվեց և խաղը տեղափոխվեց «թայ-բրեյք», որտեղ 7:5 հաշվով հաղթեց Իվանովիչը: Երկրորդ խաղափուլի սկզբում, Վոզնիացկին շատ ընկճված տեսք ուներ, և զիջում էր 0:4 հաշվով: Այնուամենայնիվ, դանիացին կարողացավ իր մեջ ուժ գնտնել՝ հավասարեցնելու հաշիվը, սակայն ավելին անել չկարողացավ և պարտվեց 4:6 հաշվով:
Եզրափակչում Իվանովիչը կմրցի իր հայրենակից Յովանա Յակշիչի հետ, ով մյուս կիսաեզրափակչում' 6:7(5), 6:4, 6:4 հաշվով պարտության մատնեց կանանց թենիսի գլխավոր վետերան Կումիկո Դատե Կրումին: