ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կանանց և աղջիկներին շնորհավորել է Մայրության և գեղեցկության օրվա կապակցությամբ: ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում ասված է.

 

«Սիրելի մայրեր,

 

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության օրվա առթիվ:

 

Պետականորեն նշվող այս տոնը ևս մեկ առիթ է մեր գնահատանքն ու հարգանքն արտահայտելու բոլորիս կյանքում ամենահարազատ մարդու' մոր հանդեպ, գնահատելու այն հոգեկան գեղեցկությունը, որ ամփոփված է զավակի նկատմամբ նրա վերաբերմունքի, սիրո ու ջերմության մեջ: Բոլոր ժամանակներում մայրական սերը որգևորել է ու պաշտպանել, ուժ է տվել ու վստահություն ներշնչել, ներել ու հավատացել, ճանապարհ բացել ու աջակցել:

 

Եվս մեկ անգամ շնորհավորելով այս գեղեցիկ տոնի առթիվ' երախտագիտություն եմ ուզում հայտնել ձեզ' թանկագին մայրեր' խոնարհվելով ձեր անմնացորդ նվիրումի, չմարող սիրո և ջերմության առջև: Մաղթում եմ ձեզ առողջություն, երջանկություն և բարօրություն»: