Արմավիրի մարզի ջերմոցային տնտեսությունների մի քանի ֆերմերներ նամակ են գրել երկրի ղեկավարին' խնդրելով թույլ չտալ թուրքական ապրանքների' մասնավորապես լոլիկի ու վարունգի ներմուծումը: Դրանք ավելի էժան են, իսկ ջերմատներում աճեցվող տեղական բանջարեղենը մեծ ներդրումներ է պահանջում և տեղական արտադրողները շուկայից դուրս են մղվում բարձր գնի պատճառով: Հայաստանն ու Թուրքիան անդամակցում են Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը, որի պահանջներից մեկն էլ ապրանքների անարգել ներմուծումն ու արտահանումն է: