«Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲ ընկերությունը շարունակելու է կատարել կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցների ռեեստրի վարման պարտականությունը, քանի որ Սահմանադրական դատարանի որոշմամբ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքն ամբողջությամբ շարունակում է գործել մինչև 2014թ. սեպտեմբերի 30-ը:

 

Կենտրոնական դեպոզիտարիան հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է. «Հարգելի քաղաքացիներ, ելնելով այն հանգամանքից, որ վերջին օրերի ընթացքում «Հայաստանի կենտրոնական դեպոզիտրաիա» ԲԲԸ-ն ստացել է բազմաթիվ դիմումներ' կապված կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցների ռեեստրի վարման Դեպոզիտարիայի գործառույթների իրականացման հետ, ցանկանում ենք հայտնել, որ ՀՀ սահմանադրական դատարանի որոշմամբ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը ամբողջությամբ շարունակում է գործել մինչև 2014թ. սեպտեմբերի 30-ը, ուստի «Հայաստանի կենտրոնական դեպոզիտրաիա» ԲԲԸ-ն պարտավոր է և շարունակելու է կատարել օրենքով իր վրա դրված պարտականությունները»: