Ինչպես ավելի վաղ հայտնել էր Mediamall.am-ը, «Դ!եմ եմ» նախաձեռնությունը բողոքի ակցիա է կազմակերպել ՀՀ ֆինանսների նախարարության մոտ:

 

Նախաձեռնության ներկայացուցիչները, Ֆինանսների նախարարություն նամակներ հանձնելուց հետո, երթով շարժվեցին դեպի կառավարության մուտքի մոտ:

 

Այս պահին տասնյակ ակտիվիստներ նստել են գետնին, և փակելով Նալբանդյան փողոցը, բղավում են. «Մենք ենք տերը մեր երկրի»:

 

Ոստիկանները կրկնապատկել են իրենց ուժերը և փորձում են ուժով բացել Նալբանդյան փողոցը: