Առողջարանային այս տարեշրջանում Ղրիմ պետք Է այցելի 8 միլիոնից ավելի զբոսաշրջիկ. հիմնականում հանգստացողների են սպասում Ռուսաստանից եւ ԱՊՀ-ի երկրներից: Ապրիլի 10-ին այս մասին հայտնել է հանրապետության Պետխորհրդի նախագահ Վլադիմիր Կոնստանտինովը՝ ելույթ ունենալով սանատորիաների եւ առողջարանների հարցերով զբաղվող մշտական հանձնաժողովի նիստում:
«Մեր առջեւ երկու հարց Է ծառացած. առաջինը՝ Ղրիմում հանգստացողների թիվը պետք Է կազմի մոտավորապես 8 միլիոն, երկրորդը՝ մասնավոր տեղավորման մեր բոլոր պանսիոնատները, առողջարաններն ու օբյեկտները պետք Է ամբողջովին զբաղեցված լինեն»,-ասել է խոսնակը:
Դրա հետ մեկտեղ նա ընդգծել Է, որ ներկայիս առողջարանային տարեշրջանն սկզբունքորեն կտարբերվի նախորդներից: Եթե ավելի վաղ Ղրիմում հանգստացողների հիմնական հոսքը Ուկրաինայից Էր, ապա այժմ, նրա խոսքով՝ «անհրաժեշտ Է վերադարձնել ավանդական ռուսաստանցի հանգստացողներին»:
Կոնստանտինովը հանձնարարել Է բոլոր պրոֆիլային նախարարություններին՝ արդեն այժմ զբաղվել Ղրիմի առողջարանների իմիջային քաղաքականությամբ եւ սպասարկման որակի բարձրացմամբ:
«Ողջ համալիրը պետք Է պատրաստ լինի տարեշրջանին, եւ մենք բոլորին պետք Է զարմացնենք ծառայությունների որակով»,-նշել Է Կոնստանտինովը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: