Ղրիմը Ռուսաստանին միացնելու կապակցությամբ ԵԽԽՎ-ն զրկեց ՌԴ-ին մինչ տարեվերջ ձայնի իրավունքից: Այս մասին հայտնում է itar-tass-ը:
«Ռուսական պատվիրակությունը շտապ լքում է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանն' իր լիազորությունների սահմանափակման պատճառով, իսկ ապագայում նա դեռ կվերանայի իր աշխատանքների և համագործակցությունների երկարաձգումը ԵԽԽՎ-ի կազմում»,-այս մասին հայտնել է Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Պուշկովը:
Նշենք, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը հաստատել է Ուկրաինայի նոր կառավարության օրինականությունը, իսկ Ուկրաինական պատվիրակությունը ներկայացնող պատգամավոր Արիևը հայտարարեց, որ շատ մեծ ընդհանրություններ կան Ադոլֆ Հիտլերի՝ 1938-ին Լեհաստան ներխուժելուց հետո ունեցած ելույթի և նրանում, ինչ ասում է Վլադիմիր Պուտինը, ուկրաինացի պատգամավորի ձևակերպմամբ՝ Ղրիմի բռնակցումից հետո: