Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Համառուսական ժողովրդական ճակատի ակտիվի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը չէր պատրաստվել Ղրիմի միացմանը, այդ որոշումը կայացվել է տեղի բնակիչների տրամադրվածության մասին տեղեկություններ ստանալուց հետո: Այս մասին հայտնում է itar-tass-ը:

 

«Իմ կողմից որոշումները վերջնականապես ընդունվել են այն բանից հետո, ինչ պարզ դարձավ մարդկանց տրամադրությունները: Մենք չէինք պատրաստվել դեպքերի նման զարգացմանը»,-հայտնել է Վլադիմիր Պուտինը:

 

Նա նաև նշել է, որ առաջիկա տարիներին Ղրիմը կարող է դոտացիոն տարածքից վերածվել դոնոր-տարածաշրջանի: Այնտեղ կա դրա համար անհրաժեշտ ամեն ինչ:

 

«Տնտեսական ներուժն այս տարածքում շատ մեծ է: Ես կարծում եմ, որ մոտ ապագայում կամ հաջորդ մի քանի տարվա ընթացքում, գուցե նույնիսկ ավելի շուտ, Ղրիմը կդառնա դոնոր-տարածաշրջան»,-ասել է պետության ղեկավարը: